Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իշխանությունն ու փողը

Իշխանությունն ու փողը
07.06.2024 | 15:01

Հետպատերազմյան Հայաստանում ՆՓ-ի իշխանությունը պահվեց և առ այսօր պահվում է բացառապես ՓՈՂԻ միջոցով՝ որից 5000 լուսե տղաների արյան հոտն է գալիս:

Անհայրենիք «խաչագող - մակաբույծների» մի ստվար զանգված, ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքն ապրում են «բա հո հարիֆ չե՞նք» արդարացում - նշանաբանը սրտներում, միայն իրենց հատուկ հոտառությամբ առնելով երբևէ չլսված-չտեսնված ծավալի ՓՈՂԻ հոտը, լծվեցին նրա իշխանության պահպանման «սուրբ» գործին՝ զի իշխանության պահպանումն էր ՓՈՂԻ անխափան հոսքի երաշխավորը: ՓՈՂ «կպցրած» ՆՓ-ն էլ լինելով այդ զանգվածի ստորին բնազդները կառավարելու մեծագույն վարպետ, գիրկը լայն բացեց նրանց դեմ ու փոխշահավետ ջերմ համագործակցությունը լայն թափ հավաքած,առ այսօր շարունակվում է:

Դեռևս:

Կարճ ասած, հետպատերազմյան Հայաստանում մարդկանց մի ստվար զանգված ուրացած ամեն ինչ «ԴԶՎՈՒՄ» էր (է)՝ առավելագույնը քամելով «ԴԶՎԵԼՈՒ» բացառիկ հնարավորությունից:

Եվ նրանց ճնշող մեծամասնությունը բառի ամենաուղիղ իմաստով թքած ունեն ՆՓ-ի վրա էլ, նրա ցնորամիտ «խաղաղ ապագայի» վրա էլ և իրենց հոգու խորքում ՆՓ-ի հանդեպ զզվանքից բացի որևէ այլ զգացում այլևս չեն տածում:

Այս ամենի մեջ սակայն մի «վատ» բան կա՝ ինչպես երևում է վերջին շրջանի զարգացումներից՝ ՓՈՂԸ կտրուկ պակասել է… ոնց որ:

Էլ չեն տալիս…ոնց որ:

Մյուս կողմից էլ՝ օր օրի թափ հավաքող «Սրբազան շարժումը», որը խառնել է անխտիր բոլորի խաղաքարտերն ու անշեղորեն ընթանում է դեպի ՆՓ-ի «գյոզալ» իշխանության ապամոնտաժում:

Սակայն տված փողի համար անշուշտ հաշիվ պահանջվելու է... ամեն դեպքում:

Բայց, հաշիվ տալիս ՆՓ-ն իր մի քանի «հավատարիմ զինակիցների» հետ մնալու է մենակ՝ անհայրենիք «դզված մակաբույծների» ստվար զանգվածը ձեռքերը լվանալով մի կողմ է քաշվելու:

Բա հո հարիֆ չե՞ն:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Մեկնաբանություններ